Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Պարան և արագություն

Պարան և արագություն
27.11.2012 | 22:52

Կարելի, չէ՞, մի անկեղծ հարց. որտե՞ղ է ավելի շատ մարտի մեկի պատմությունը կեղծվում. պատմության դասագրքո՞ւմ, թե՞ իրական կյանքում, ուր մարտի մեկի պատասխանատուների ցուցակից դուրս է գրվում թիվ մեկ օլիգարխը:

Թե՞ մարտի մեկի լույսի երկուսի գիշերը, երբ Տեր-Պետրոսյանը Ստեփան Դեմիրճյանին զանգում-ասում է, որ այս գիշեր առաջին անգամ ինքը վերջապես հանգիստ քնեց:
Թե՞ դրանք համարժեքներ են. ու մեկը ծնում է մյուսը:
Պարզապես խնդիրը ոչ թե ջրհեղեղը, այլ պարանն ու արագությունն են. թե ով ում վզին այն շուտ կգցի:
Խոսք չկա, փայլուն օգտագործվեց պատմության դասագիրքը:
ա. Կոնսոլիդացնելով բողոքավոր մասսային, մանավանդ երիտասարդությանը, որոնք ևս մեկ անգամ կքշվեն դեպ մարտի մեկ, եթե պրոյեկտի հեղինակներին պետք լինի:
բ. Համ էլ՝ ընդդեմ ՀՅԴ, որն այս խաղում հե՜չ չի դզում պրոյեկտիստներին:
Իսկ, որ ամենակարևորն է. էթնոսի ամենացավոտ տեղերին են պրոյկետիստները դնում մատները. ազգային ընդհանուր մեր մարմինը կարող է և խելագարվել սխալ գրված պատմությունից: Դա մեր երակի մեջ է եղել միշտ:
Կարող ենք բուռն մնչալ նաև՝ բանտերում դաժանորեն իրենց խեղող մարդկանց կրկնակի ինքնախեղումի ցավից:
Ասել կուզի` նրանք «սիրոյ պորոխ են դրել, Կա՜ռլ». հերթակա՜ն անգամ, և կամ, ինչպես միշտ, էթնոսին հերթական անգամ հոգեխառնելու համար:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ